▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն. բոլորը». Գնել Սանոսյանը` որդու չծառայելու մասին

ՔՊ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողները հարց ուղղեցին ՔՊ–ական Գնել Սանոսյանին` անդրադառնալով փաստին, որ իր որդին բանակից ազատվել է առողջական խնդիրների պատճառով, բայց զբաղվում է սպորտով։ «Ցանկացած հարց մեկնաբանել պետք է իրավական տիրույթում, որդիս անցել է բժշկական հետազոտություններ, առկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում է ստացել, հետո նորից կհետազոտվի, կբավարարի՝ կգնա բանակ, չի բավարարի՝ չի գնա։ Դրա համար ժամկետ են տալիս, ինչ-որ ժամանակ հետո նորից են ստուգում։ Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն։ Բոլորը: Դուք տարեք, ստուգեք, տեսեք։ Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու սրտի խնդիր չունի։ Առողջապահության նախարարությունը ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ սրտի չափերը փոխվում են ու սկսում է չհամապատասխանել այդ կարգին։ Տարեկան տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի ամենայն հարգանքով նրանց ծնողներին, երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից։
Հիմա շատ չեմ ուզում ամբողջ երկրի առաջ իմ տղայի խնդիրներից խոսել։ Եթե որպես ծնող եք հարցնում, ես իր հետ քանի անգամ խոսել եմ, որ պետք է թողնել սպորտը, որովհետև առողջությունն ավելի կարևոր է, հիմա իր տեսանկյունից ինքն էլ 6-7 տարեկանից զբաղվում է, բայց հիմա իմ ընտանեկան հարցերը կարծում եմ հարմար պատմելու տեղ չի։

Ընդ որում, այդ լուրի մեջ մի սխալ կա. իմ տղան 24 թվականին չի տարկետում ստացել, այլ 25 թվականի ամռանը, երբ ես որևէ պաշտոն չէի զբաղեցնում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее