Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Google-ին ՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից․ այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն։


