▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կոտրելով հումանիտար ճգնաժամի ֆոնը՝ ագրեսիվ քաղաքական պահանջներ է առաջ քաշում

Ադրբեջանը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում ֆոն է ստեղծում, թե իրականում Արցախում շրջափակում չկա և սահմանափակված է միայն հանքարդյունաբերական ընկերությունների շարժերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանն այս ամենը դրսում ամրապնդելու համար, տարբեր միջազգային ալիքներով տարածում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության շարասյունների սահմանափակ շարժերը։

Ռուսական խաղաղապահ առաքելությունն իր զորքերի մատակարարումն է իրականացնում, Կարմիր Խաչն իր միջազգային մանդատից բխող գործառույթներ, մի քանի դեպք էլ ծայրահեղ ծանր հիվանդների շարժ է եղել։

Ադրբեջանը կոտրելով հումանիտար ճգնաժամի ֆոնը՝ ագրեսիվ քաղաքական պահանջներ է առաջ քաշում, ինչին մինչ այս պահն Արցախը համարժեք հակազդել է։

Ճնշումներն աճում են, Արցախում իրավիճակը կայուն վատանում է, սակայն դիմադրության և պայքարի ռեսուրսը չի սպառվել»,- գրել է Աբրահամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее