|
Ադրբեջանական կողմը մինչև այս պահը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը, «Ազատությանը» փոխանցել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հստակ է՝ երբ կսկսվեն որոնողական աշխատանքները, որ ուղղություններով և ինչու մինչև հիմա հնարավոր չէր սկսել այդ աշխատանքը։ Թորոսյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը», - ասել է Թորոսյանը։ Դիտեք նաև՝ |
«Ադրբեջանը մինչև այս պահը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներին»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


