▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ՝ բացառությամբ Թուրքիայի

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախումբը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հանդեպ՝ բացառությամբ Թուրքիայի։

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այս լուսանկարը փաստում է, որ այդ շինծու և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները քարոզչական բիրտ միջամտությամբ ներարկվում են նաև այդ արհեստածին կազմավորման մատաղ սերնդին՝ նրանց թունավորելով «թշնամիների կողմից բաժան-բաժան» արված, իբր, »միասնական Ադրբեջանի» գաղափարով, որի «վերամիավորման» վշտով տառապում է նույնիսկ Արաքսը»,- գրել է Ոսկանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее