|
Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարասշտաբային զորավարժություններ, որոնց նպատակն է կատարելագործել շտաբների և անձնակազմի մարտական հմտությունները, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Համաձայն պլանի, զորավարժություններին ներգրավված կազմավորումներն ու զորամասերը ոտքի են հանվել «Տագնապ» ազդանշանով և ուղարկվել են զորավարժությունների տարածքներ՝ զորքերը մարտական պատրաստվածության տարբեր աստիճանի հասցնելու համար։ Զորավարժության հաջորդ փուլում գործողություններ են պլանավորվել հրամանատարական կետերում, կազմվել են զեկույցներ գործողության տարբեր ոճերի մասին, հստակեցվել են գործնական գործողություններ կատարող ստորաբաժանումների խնդիրները, կազմվել են պլաններ և հաշվետվություններ՝ ստորաբաժանումների փոխգործակցությունը կազմակերպելու և նրանց համակողմանի աջակցությունը կազմակերպելու համար: Սիմուլացիոն կենտրոնում անցկացված վարժության եզրափակիչ փուլում համակարգիչներով մշակվել են առաջիկա առաջադրանքները։ |
Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում Նախիջևանում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


