Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու մասին հայկական կողմի հայտարարությունները որակելով իբր կեղծ և իրականությանը չհամապատասխանող, ի ապացուցումն այդ պնդման հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տարբերանշանը կրող ավտոմեքենաները ճանապարհը փակած ադրբեջանցիների ներկայությամբ ու բազմաթիվ տեսախցիկների ուղեկցությամբ անցնում ճանապարհի շրջափակված հատվածով:
Թե ինչպես է այդ տեսանյութը հերքում Արցախը շրջափակման մեջ վերցնելու հայկական կողմի հայտարարությունները, անհասկանալի է, բայց այն անհերքելիորեն փաստում է հետևյալը. 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ երաշխավորված անվտանգ ու ազատ տեղաշարժի համար նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ընդամենը Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից «որոշակի պարբերականությամբ օգտագործվող մարդասիրական» ուղի է:
Այսպիսով՝ 12.12.2022թ-ից շարունակվում են խախտված մնալ 09.11.2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, իսկ դրանցով նախատեսված պարտավորությունները՝ անկատար: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը՝ կցելով տեսանյութ:
«Ադրբեջանի հրապարակած տեսանյութը փաստում է՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը տեղաշարժի համար ազատ ու անվտանգ չէ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


