Օլեգ Դուրգարյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Շնողի և Ախթալա համայնքների բնակիչները ահազանգել են, որ Դեբեդ գետը` Շնող-Քարքոփ հատվածում այսօր այդպիսի գույն ունի:
Հնարավոր է, դեպի Դեբետ գետ արտահոսք կա Նահատակ պոչամբարից, հնարավոր է այլ պատճառ է, որը պետք է պարզի պարզի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, սակայն պարզել, ոչ թե գալ ու ասել, որ գույնը արդեն պարզված է։
Վերջին շաբաթների ընթացքում արդեն մի քանի անգամ Ախթալայից մինչև Քարքոփ գետափնյա այգիների տերերը ահազանգել են, որ գետը կաթնագույն է լինում, խառնված թափոններով։
Այո, հարգելի պատասխանատուներ, ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի կարիք կա, մարդիկ վնաս են կրում, սոցիալական և առողջապահական։ Ծառերը չորանում են, ծանր մետաղները ներթափանցում են մրգերի մեջ և այն դարձնում անպիտան։ Բազմիցս ասել եմ, տասնյակ գյուղեր են այդ ջրերով ոռոգում իրենց այգիները։
Մարդիկ վարկեր են վերցրել, այգիներ գցել, պարտքերի տակ են, ով է պատասխան տալու իրենց պատճառված և պատչառվող վնասների համար։


