|
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Airfrance-ով Երևան-Փարիզ-Երևան չվերթի տոմսերի գներն աճում են ստախանովյան պրոգրեսիայով։ Նույն էնտուզիազմով էլ աճում է լավագույն ավիոփոխադրողներից մեկի համարում ունեցող այս ավիաընկերության բարդակիզմը։ Վերջին մեկ տարում չի եղել որևէ, նմուշի համար որևէ չվերթ՝ Երևան-Փարիզ-Երևան, որ ուղեբեռս հետս գա տուն։ Նախորդ անգամ, Փարիզ-Երևան, ուղիղ, direct, առանց որևէ տեղ շեղվելու, «պրյամոյ» թռիչքի ժամանակ ես Փարիզից եկա Երևան, ճամպրուկս՝ Փարիզից գնաց Նյու-Յորք։ Հա, ուղիղ Նյու-Յորք։ Իհարկե, ես դեմ չէի լինի ճամպրուկիս տեղը լինել ու մի հատ էլ Airfrance-ի հաշվին 6 օրով, ինչպես երջանիկ ճամպրուկս, հայտնվել Նյու-Յորքում, բայց ճամպրուկս 6 օր Միացյալ Նահանգներում ֆռռալուց հետո, կրկին հետ եկավ Փարիզ, մի երկու օր էլ հանգրվանեց «Շառլ դը Գոլի» օդակայանում ու ջնջխված, բայց Նյու-Յորքը տեսնելուց երջանիկ՝ հասավ ինձ։ Ինչպես արդեն հասկացաք, երեկ Փարիզ-Երևան ուղիղ, direct, չվերթով եկել եմ Երևան ու ինչպես արդեն կռահեցիք, կրկին ճամպրուկս չկա։ Հուսամ՝ այս անգամ ճամպրուկս Փարիզից Բուրկինա Ֆասո կամ Տանզանիա չի գնացել։ Համենայնդեպս, Airfrance-ն ավելորդ թիթիզություններ չի արել ու իր «գոլդ» պասաժիրին չի էլ տեղեկացրել, թե հիմա՞ ինչ «տուրնե» են կազմակերպել ճամպրուկիս համար։ Իհարկե, ես չեմ բացառում «թուղթուգրի» վարկածը ևս ու Airfrance-ի և իմ միջև այլևս պարտադիր դարձած այս սակրալ անեծքը քանդելու համար երևի այսօր գնամ մոմ թափողի մոտ։ Պարզապես, տրանզիտից զզվողներին, որից մեկը ես եմ, զուտ իրազեկեմ, որ մեկ տոմսի համար Airfrance-ին վճարվել է 418 հազար դրամ. այսինքն՝ 1000 եվրո ու արդեն կոնստանտ դարձած ադաթի համաձայն, սկսվել է սեփական ճամպրուկս մոլորակի օդանավակայաններում փնտրելու իմ մաքառումները։ Airfrance, ինչպես կասեր դասականը՝ «մուշքի եկեք»»։ Դիտեք նաև՝ |
AirFrance, ինչպես կասեր դասականը՝ «մուշքի եկեք»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


