▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորները Դավիթ Աղաջանյանի նախաձեռնությամբ այցելել են Break Dance -ի դպրոց

2019 թ. Սեպտեմբերի 6 -ին Երեւանում տեղի ունեցաւ փոքր, բայց պատմական իրադարձութիւն: ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ Էդմոն Մարուքեանը, Գեւորգ Գորգիսեանը, Արտյոմ Եղիազարեանը, Երեւանի աւագանու անդամ Դաւիթ Խաժակեանն այցելեցին Հայաստանում յայտնի FSC (Fire Style Crew) Break Dance – ի դպրոց:

Հանդիպումը նախաձեռնել էր ռեփ արտիստ եւ պրոդիւսեր NAY 374 (Դաւիթ Աղաջանեան)  -ը, ով օգոստոսին իր նոր տեսահոլովակի շնորհանդէսը կազմակերպել էր Մոսկուայի Հայկական դեսպանատան մշակոյթային կենտրոնում: Հանդիպման գլխաւոր նպատակն էր միմեանց հետ ծանօթութիւնը եւ հետագայ համագործակցութիւնը: Ձեռնարկն արդիական էր առաջին հերթին նրանով, որ բռեյք դանսը ընդգրկել էն 2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում:
Հանդիպմանը հրաւիրուած էին նաեւ բանաստեղծ Արա Արտազը, քաղաքական ակտիւիստ Վարուժան Տէր-Տրիբունեանը, Dj Sniper -ը, Dj Sonis -ը, ռեփեր KaYFaRaTioN -ը եւ ուրիշներ:
Մի քանի պարային բեմադրութիւն դիտելուց յետոյ, ջերմ միջաւայրում սեղանի շուրջ տեղի ունեցաւ զրոյց-քննարկում: Խօսուեց միասնական ֆեդերացիայի հիմնադրման նախադրեալների եւ Օլիմպիադաին պատուով հանդէս գալու համար ուժեղ հաւաքական ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին: Պատգամաւորներն իրենց պատրաստակամութիւնն յայտնեցին օժանդակելու Հայաստանում բռեյք դանսի զարգացմանը: Խմբի հիմնադիր եւ ղեկաւար Լիա Յովհակիմեանը ընդգծեց, որ Հիփ-Հոփ պարերն առաջին հերթին կարեւոր են մարնամարզութեան եւ առողջ ապրելակերպի տեսանկիւնից, ինչպէս նաեւ օգնում են երեխաներին հեռու պահել փողոցային ազդեցութեան քայքայիչ մասնիկներից:
Չնայեաց նրան, որ հանդիպման մասնակիցների համար սա նոր ձեւաչափ էր, բոլորը միաձայն շեշտեցին նման հանդիպումների կարեւորութիւնը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее