|
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերներն ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետն ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։ Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։ Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։ Հուլիսի 25-ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերներն առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև առավոտվա ժամը10:00-ը, որպեսզի ջուրը մի փոքր պարզվի և նոր սկսեն ջրամղման աշխատանքներն ու այդպես շարունակվում է արդեն շաբաթներ։ Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքն ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման, բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերն արդեն պարզված էին։ Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո՝ մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։ Արդյունքում ինչ ունենք՝ վարկի տակ ճռնչող հարյուրավոր ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում։ Էս ինչ բարձիթողի և արհամարհական վիճակ է և անգործություն։ Այսպես չի կարող շարունակվել, Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչներն արդեն իսկ դիմումներ են պատրաստում և պետք կլինի, կանեն ավելին։ Իսկ դուք նոր հանքեր եք ուզում, ա՛յ կստանաք, հա»: |


