Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով. «Ամասիա։ 6.10.2021»:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն էլ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


