▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11 դրոն շոուների պարագայում գումարը «համընկել» է զորահանդեսի համար ծախսված 1 միլիոն դոլարի հետ. Տաթեւիկ Սողոյան

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը Սահմանադրական դատարանում գրավոր միջնորդություն ներկայացրեց՝ գործով վկա հրավիրելու վերաբերյալ։ Նա քննադատեց Հակակոռուպցիոն կոմիտեին, որ «շալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում», սակայն անտեսում են կոնկրետ փաստարկներով ներկայացված 1 միլիոն դոլարի սխեմայի շուրջ հանցագործության տարրերը: Անդրադարձ եղավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծախսերին, այդ թվում՝ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության հետ կնքված պայմանագրերին, զորահանդեսի ծախսերին և հաշիվ-ապրանքագրերին:

Ըստ Սողոյանի՝ պայմանագրերի հավելվածներում ծախսերի ինքնարժեքները մեծամասամբ առանձնացված չեն: Օրինակ՝ հունիսի 1-ի միջոցառման և դրոն շոուի ընդհանուր ծախսը կազմել է 350 միլիոն դրամ, սակայն հնարավոր չէ պարզել դրա բացվածքը՝ որքանն է կազմել բուն դրոն շոուի ինքնարժեքը, արտիստների վարձատրությունը կամ բեմի կառուցումը:

Դիմող կողմի համար կասկածելի էր, թե ինչպես է 11 դրոն շոուների պարագայում գումարը «զարմանալի կերպով համընկել» զորահանդեսի համար ծախսված 1 միլիոն դոլարի հետ: Գնագոյացման մեթոդաբանությունը պարզելու նպատակով միջնորդություն ներկայացվեց, որ ծառայությունը մատակարարող ընկերության տնօրենը հրավիրվի Սահմանադրական դատարան՝ որպես վկա հարցերին պատասխանելու համար:

Տաթևիկ Սողոյանի ձեւակերպմամբ, 11 դրոն շոուների պարագայում գումարը «զարմանալի կերպով համընկել» է զորահանդեսի համար ծախսված 1 միլիոն դոլարի հետ, քանի որ առերևույթ խոսվում է ընտրական հիմնադրամի թույլատրելի շեմը 50%-ով գերազանցելու մասին, այնինչ, նրա խոսքով, 20%-ից այն կողմ արդեն իսկ անվավերության հիմք է:

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում՝ Առավոտ․am-ում

info@asekose.am/095519696
Հասարակություն далее