▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ելույթը շատ խոսուն է»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․

«Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ելույթը շատ խոսուն է։ Ահա մի դրվագ.
«Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։…
Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»։

Մեր փրկությունը մեր ձեռքերում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее