Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ:
«Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում»,-ասաց Ավանեսյանը:
Դիտեք նաև՝


