▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրությանը խաբում են հեքիաթներով.
Հայաստանի հանրային կոչված, իրականում՝ խիստ իշխանամետ հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ, թե ինչքան ինքնիշխան, դինամիկ զարգացող, սոցիալապես արդար, բարեկեցիկ երկիր է դարձել Հայաստանը, արտերկրի հայերն արդեն վերադառնում են շենացող Հայաստան։ Օպտիմիստական այդ ռեպորտաժներում հանրությանն իրենց սուտ վերլուծություններով մոլորեցնում են զանազան փորձագետներ, ովքեր կուշտ կերակրվում են իշխանական կերակրատաշտից կամ արտերկրի դրամաշնորհներից։ Հանրային կոչվող հեռուստաընկերությունը երբեք ռեպորտաժներ չի պատրաստում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված տարբեր գործարաններ այդպես էլ արտադրանք չթողարկեցին, ինչու չկառուցվեց ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը, Դիլիջանի նոր թունելը և այլն, ինչ արդյունքներ տվեցին Նիկոլ Փաշինյանի հռչակսծ տնտեսական հեղափոխությունը, ավտոների մաշված, ժանգոտած կմախքների հավաքումը, անգլերենի իմացությամբ մոշի աճեցումը, ինտենսիվ այգիների և խելացի անասնագոմերի գործարկումը»

info@asekose.am/095519696
Հասարակություն далее