▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմահացած զինվորի մայրը տեսանյութ է ներկայացրել Եռաբլուրից ու դիմել՝ խնդրանքով

44-օրյա պատերազմում անմահացած Վահագն Ժամկոչյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը տեսանյութ է ներկայացրել Եռաբլուրից ու գրել է․ Դիմում եմ խնդրանքով իմ ընկերներին, տարածեք այս վիդեոն։ Սա Եռաբլուրն է։ Սա մեր տղաների ու մեր տունն է։ Երբ դուք բոլորդ նստած եք ձեր տներում , կամ սրճարաններում, կամ ռեստորաններում ու ապրում եք մեր երեխեքի կյանքի ու արյան գնով, մենք նստած ենք մեր երեխեքի շիրիմների մոտ ՝ այս անմարդկային պայմաններում։ Էս հողը ամեն օր շնչելով ու կուլ տալով։ Սա դեռ մեղմ քամի է։ Խնդրում եմ տարածեք, որ հասնի Նիկոլին որ տեսնի , հերիք չի մեզ զրկեց մեր ամենաթանկերից, մեզ զրկեց ապրելու իմաստից ,մի հատ էլ՝ ոչինչ չի անում, որ գոնե մարդկային պայմաններում կարողանանք նստել մեր երեխեքի մոտ։ Դե ձեզ տեսնեմ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее