▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Մարուքյանը՝ Թորոսյանի մասին

«Ես ասել եմ, որ դա լրացուցիչ 6 տոկոսանոց բեռ կլինի աշխատողների համար: Առողջապահության նախարարն ուզում է ամենաշատ ռեֆորմներն առաջարկող նախարարը լինել, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ առաջարկ է և ընդունելի». դեկտեմբերի 2-ին լրագրողների զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարության առաջարկած «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման» նախագծին:

Անդրադառնալով նախարարի՝ հարցազրույցներից մեկում արված՝ «ընդդիմություն եմ ուզում» արտահայտությանը, ԷՄարուքյանը նկատեց.

«Եթե ինքը մտածում է, որ ընդդիմությունը որոշումներ դակող է, ապա նա շատ թյուր ըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ: Ես ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում, քաղաքական իմաստով եմ ասում»:

 

Էդմոն Մարուքյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее