▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ափսոս է «պարոնայք» բառն օգտագործել Վահրամ Դումանյանի և Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՄԵՐՕՐՅԱ ՄՈՒՂԴՈՒՍԻՆԵՐԸ
ԿԳՄՍ կոչվող նախարարությունն ու Պետհամալսարանի ռեկտորատը թույլ չեն տվել քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել կիսամյակային քննությունները։
Ափսոս է «պարոնայք» բառն օգտագործել Վահրամ Դումանյանի և Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ։ Ափսոս է, նույնպես գիտնական բառն օգտագործել։ Նրանք գիտնականներ չեն, այլ ողորմելի պաշտոնիկ զբաղեցնողներ, ավելի ճիշտ՝ բռնապետիկի գրպանային խամաճիկներ, ինչպիսիք ԱԱԾ, ոստիկանության, ՔԿ, կոռուպցիոն կոմիտեի, դատախազության ղեկավարներն են։
Տարոն Մանուկյանը դեռևս «հանցագործ» չի, այլ քաղկալանավոր, ով համոզված եմ արդարացվելու է, ինչպես ԽՍՀՄ «ժողովրդի թշնամիները», իսկ ձեր անունները մնալու են որպես մուղդուսիներ և խարան ձեր սերունդների ճակատներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее