▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջարկում եմ «Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը՝ վարչապետ կոչեցյալի վրա»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՍՏԻ ԴԵԴԵԿՏՈՐԸ


Վաղը վարչապետ կոչեցյալի ասուլիսն է լինելու։ Հավանաբար, այդ արարածն իր տերերից հերթական ցուցումն է ստացել և, ինչպես միշտ, պարտավորված է այն կատարել, հակառակ դեպքում՝ ինչե՜ր կբացահայտվեն։ Սպասենք «խաղաղության» անվան տակ, հերթական դավաճանական քայլերի մասին բարբաջանքներին․ Արցախից ևս մեկ անգամ հրաժարվելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուս խաղաղապահների, ռուսական ռազմաբազայի, թշնամուն նոր տարածքների զիջումների մասին։ Եվ այս ամենը համեմված՝ ահաբեկումներով, նաև տարատեսակ ու բազմաթիվ ստերով և կեղծիքներով։
Հ․Գ․ Առաջարկում եմ արդարադատության նախարարության կողմից ձեռք բերված «Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը՝ վարչապետ կոչեցյալի վրա։ Համոզված եմ, սարքը չի դիմանա և կպայթի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее