▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը Փարիզ գործուղման է գնացել տիկնոջ հետ

 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին` նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել:

Yerevan.Today-ին հասած տեղեկության համաձայն` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, ու որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի՝ պատվիրակությունից կապ են հաստատել Երևան, ու նախարարության աշխատակազմին  հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել ու «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:

Կայքը նշում է, որ կապ են հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ և խնդրել`  հերքել կամ հաստատել տեղեկությունը:

«Չհերքեց. փոխարենը պարզաբանումերի համար խոսնակը գրավոր հարցում պահանջեց: Ուղարկեցինք»,- գրում է կայքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее