▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսնելով այս դրվագը՝ կարող ենք համոզվել, թե ուր «կորան» ԲՀԿ-ի ձայները»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել ՍԴ երեկվա նիստից ու գրել հետևյալը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ քննվող գործի շրջանակներում, տեսնելով այս դրվագը, կարող ենք վերջնական համոզվել, թե ուր «կորան» ԲՀԿ-ի ձայները։
ԲՀԿ-ի ձայները դիտարկել որպես «գնդակ», իսկ գնդակը՝ այսինքն՝ ձայները, Գողացել են…»։

***

«Ժամը 20:00-ից հետո ԶԼՄ-ներում եղան հրապարակումներ, որ տվյալ ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվում է, զինվորներ են քվեարկում: ԿԸՀ-ն այս ուղղությամբ չէր կարո՞ղ գործուն քայլ ձեռնարկել, ինչո՞ւ ԿԸՀ-ն այս երևույթներին արձագանքել է չորս օր անց»,- ՍԴ նիստի ժամանակ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ հարցրեց դատավոր Էդգար Շաթիրյանը: ԿԸՀ նախագահն ասաց՝ մինչև հունիսի 9-ը ժամկետն էր, որ ընտրության մասնակիցները կարող էին տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել. «Անդրադառնալ տեղամասերում քվեարկության խնդիրներին, ըստ էության, պետք է 9-ից հետո անեինք»:

***

«ԱԺ ընտրությունների կոնտեքստում, արդյո՞ք քաղաքական միավորների առաջնորդների կամ ներկայացուցիչների հռետորաբանությունը եղել է այնպիսին, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամարտահայտության վրա ու որևէ ազդեցություն գործեր ընտրությունների վերջնարդյունքի վրա: ՔՊ ներկայացուցիչ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ ոչ: Դատավորը պարզաբանեց, որ խոսքը բացառապես ՔՊ առաջնորդի մասին չէ, այլ երևույթին գնահատականի, այլ առաջնորդների հռետորաբանության մասին է: Գրիգորյանն ասաց՝ խորությամբ չի ուսումնասիրել մյուս ուժերի հռետորաբանությունը:

***

ՍԴ նիստի ժամանակ դատավոր Էդգար Շաթիրյանը, դիմելով Արամ Վարդևանյանին, ասաց. «Հարցերս ուղղված են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին. ներողություն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցչին: Պարո՛ն Վարդևանյան, որևէ տողատակ կամ միտում չկա, ակամայից է ստացվում»:

Նշենք, որ այս թեմայով լրագրողները դիմել էին Արամ Վարդևանյանին՝ հետաքրքրվելով՝ ինչպե՞ս կմեկնաբանի դատավորի շփոթմունքը:

***

«Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ դատավորը ձեզ շփոթեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ»,- ՍԴ նիստից առաջ լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին։ «Ի դեպ, Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ, որովհետև 2021թ․ վերջինս որպես ՔՊ ներկայացուցիչ մասնակցում էր ՍԴ նիստին։ 21թ․ ես եղել եմ ՍԴ-ում՝ որպես ներկայացուցիչ, Հովակիմյանը ևս»,- նշեց Վարդևանյանը:

***

«Երբ հանրային ճնշում է լինում ձեզ վրա, վատ բառերով են դիմում, կեղծարար են ասում, ամոթանքներ են տալիս, դա ձեզ վրա վատ չի անդրադառնո՞ւմ, չեք կաշկանդվո՞ւմ դրանից»,- ՍԴ հերթական նիստից առաջ լրագրողը դիմեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ «Ես նաև այն քաղաքացիների շահերն եմ պաշտպանում, ովքեր ինձ վիրավորում և սպառնում են, ես բոլորիդ ազատ քվեարկելու իրավունքն եմ պաշտպանում»,- ի պատասխան նշեց Հովակիմյանը։

***

«Պնդում եք, որ ընտրական գործընթացների ժամանակ հրապարակված գաղտնալսումները բացասաբար են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից շատ առաջ ՌԴ նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը, որոնք պաշտպանության տակ էին առնում երեք ուժերին, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրողների ազատ կամքի ձևավորման վրա»,- ՍԴ նիստի ժամանակ ասաց դատավոր Սեդա Սաֆարյանը: ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն արձագանքեց. «Խնդրում եմ այսուհետ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել, դա տեղավորվում է քաղաքական ուժերից՝ երրորդ անձի քաղաքական պնդումների լույսի ներքո, հակառակ դեպքում խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին քննարկել տիկին Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը»:

***

«ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ փոխնախագահի, պետքարտուղարի կողմից արված հայտարարություններն ուղիղ հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելուն. արդյո՞ք սա գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն, միանշանակ՝ այո»,- ՍԴ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее