▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանի հետ կառուցողական հանդիպում ունեցանք․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի  «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին:

Ermenihaber-ի փոխանցմամբ, ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար  Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։

«Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее