|
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում բժշկական ոլորտը տարրական տրամաբանությանը չի ենթարկվում: Շուրջ 90 տարեկան բժիշկ եմ ճանաչում: Հազիվ է քայլում, սակայն առ այսօր որպես վիրաբույժ է աշխատում: «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկների հիմնական մասը թոշակառուներ են: Ընդ որում, բարձր տարիքի թոշակառուներ: Եվ այդպես գրեթե բոլոր բժշկական հիմնարկներում: Ավելին` անձամբ չեմ ճանաչում գեթ մեկ բժշկի, որը մի քանի հիմնարկում չի աշխատում: Փաստորեն, ընդամենը մի քանի հազար բժիշկ (հիմնականում` մեծահասակ) սպասարկում են Հայաստանի ողջ բժշկական ոլորտը: Մի կողմ դնենք լավ են սպասարկում, թե վատ: Սպասարկում են: Եվ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են Հայաստանին անհրաժեշտ նոր բժիշկներ: Տարեկան Բժշկականն ունի 600-700 շրջանավարտ: Վստահաբար` այդքան բժշկի կարիք Հայաստանը չունի (եթե, իհարկե, նորավարտ բժիշկը Բժշկականի պրոռեկտորի զավակը չէ): Ոլորտում սերնդափոխություն չկա, միջին և բարձր տարիքի բժիշկները մի քանի կենտրոններում են աշխատում: Այդ դեպքում, ինչո՞վ պետք է զբաղվի նորավարտ բժիշկը, որը 10 տարի շարունակ սովորել է Բժշկականում և երազել բժիշկ դառնալ: Բժշկականի «մշտական» ռեկտորը «միջազգային» դիպլոմից բացի ոչինչ չի առաջարկում: Նորավարտն էլ վերցնում է դիպլոմը և ուղևորվում դեպի «միջազգային» պետություններ: Բժշկականի դիպլոմը ծառայում է իբրև «արտագաղթի ուղեգիր»: |
Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Բժշկականի «մշտական» ռեկտոր Մուրադյան Արմենը․․․
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


