▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախ, թե ....

Արդեն կատարված անշրջելի փաստ է այն, որ Ղրիմի ինքնավարության ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, անցկացրեց անկախության հանրաքվե ու այժմ էլ անցնում է հաջորդ քայլին` ՌԴ կազմի մեջ մտնելու գործընթացին` ամենայն վճռականությամբ: Չեմ վարանի ասել, նրանք ովքեր մտահոգվելու խնդիր ունեն սեփական խնդիրներին նաև ղրիմատիպ խնդիր չավելացնելու մասով, արդեն հասցրել են իրենց բացասական արձագանքը փողհարել:
Այս ֆոնի վրա բավական հետաքրքրական է ու դրամատիկ նաև Հայաստանի վիճակը: Թե ինչ կասի պատոնական Երևանն այս մասով, դեռևս հայտնի չէ: ՀՀ ԱԳ նախարարությունը դեռևս քար լռություն է պահպանում այս հարցում: Ոչ պաշտոնական ինչպես իշխանական, այնպես էլ ոչ-իշխանական շրջանակներում, սակայն կարելի է որոշակի գնահատականներ լսել: Ու հետաքրքրականն այն է, որ այդ գնահատականները միանման են: Դե հասկանալի է, այստեղ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին ու մեր քաղաքական դաշտը մեծավ մասամբ ցուցաբերում է հիրավի գովարժան կեցվածք համազգային խնդիրների հանդեպ գնահտականներում վեր կանգնել կուսակցական կամ նեղ անձնական և այլ շահերից տարբերություններից հակասություններից և այլն:
Սա նաև այն եզակի դեպքերից է կարծում եմ, որ երկրի իշխանությունները պետք է զգան համաժողովրդական, համազգային զորակցություն խնդրո առնչությամբ իրենց կայացնելիք որոշման մեջ  այս փուլին: Սա դյուրին հարց չէ. կշեռքի մի նժարին Հայաստանն է իր քաղաքական կողմնորոշմամբ, արտաքին աշխարհին ներկայանալիք իր դեմքով, մյուսին` մեր համազգային խնդիրներից մեկը: Ու այստեղ մեծ, շատ մեծ մարդկային տոկունություն ու քաղաքական կամք է պետք այսպիսի պահերին` այսօրինակ պատասխանատու ու վճռորոշ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու համար առաջին հերթին մեր երկրի նախագահի ապա նաև մեր դիվանագետների համար:
Ի վերջո այն ինչ մենք գիտենք օրվա լրահոսի միջոցով, առկա ինֆորմացիայի դեռ մի մասն է, կասեի, փոքր մասը, իսկ այն ինչի մասին չի հրապարակվում, ավելի լուրջ ինֆորմացիա է, որին տիրապետում են քչերը և որն էլ հենց վճռական դեր է կատարում որոշումներ կայանցնելու մեջ: Ուստի չեմ կարծում, թե ունեցած թերի ինֆորմացիայի շրջանակներում տեղին կլինի անվստահության կամ բացասական կեցվածքի արտահայտման ավելորդ չափաբաժինը մեր իշխանությունների հանդեպ ներարկել հասարակության ու ժողովրդի մեջ ներկա պահին, եթե բոլորս էլ հասկանում ենք, որ կարիքը կա համազգային ու համաժողովրդական  համախմբման հանուն Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, որի հնարավորությունը, կարծում եմ, այս պահին ընձեռված է մեզ:

 

Աղբյուր` yanpost.blogspot.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее