▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի շրջափակումով ուրախանում են միայն թուրքերը»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․

 «Այսօր առավոտյան հերթական անգամ մի գրառում է արվել կապիտուլյանտների կողմից, որը կոչված է մեզ նյարդայնացնելու և շեղելու միակ իրական օրակարգից՝ Արցախի՝ արդեն երկու շաբաթ շարունակվող շրջափակումից։
Պետք չէ քննարկել գրառումը. պարզից էլ պարզ է, որ Արցախի շրջափակումով ուրախանում են միայն թուրքերը՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ Բաքվում, Անկարայում, թե Երևանի փոքր կենտրոնում։ Ու այդ գրառումը ընդունեք որպես թուրքական գրառում. չէ՞ որ առանձնապես չեք զարմանում, երբ Արցախում հումանիտար ճգնաժամով ուրախանում է, օրինակ, Մեհրիբան Ալիևան։
Մեզ պետք է կենտրոնանալ Արցախը պահելու ու Հայաստանը թուրքական դե-ֆակտո իշխանությունից ազատագրելու վրա։ Այլ օրակարգ ու խնդիր չկա։
Նկարում՝ Ստեփանակերտն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее