▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը:

«Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարտակերտի շրջանում կյանքն ընթանում է բնականոն հունով, և խուճապի մատնվելու, անհանգստանալու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ավանեսյանը:

Նա կոչ է արել լրատվամիջոցներին և քաղաքացիներին` զերծ մնալ Մարտակերտի շրջանի վերաբերյալ կեղծ կամ չճշտված լուրեր տարածելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее