«Վերջին օրերին սկանդալային լուրեր են տարածվում թմրանյութ օգտագործող պատգամավորների մասին։ Վստահ եմ, որ այդ գործընթացն էլ կանգնեցնելու են, որովհետև այդ շղթան լայնանալու, մեծանալու է։ Սահմռկեցուցիչ երևույթ է, ուղղակի հայտնում է այն մասին, որ ՔՊ-ի պատգամավորներ, հավանաբար նաև նախարարներ, ուղղակիորեն թմրանյութեր են օգտագործում»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին։ «Այս չարիքի ԱԺ վերջին ելույթը լսելով, տեսնելով անադեկվատ վիճակը, մեզ համար նաև հարցադրում էր, թե ինքն արդյոք չի գտնվում որևէ նյութի ազդեցության ներքո։ Արդյոք պատգամավորները չպիտի ստիպեն այս մարդուն՝ բժշկական քննություն հանձնելու»,- հավելել է Սրբազանը։ *** |
«Մենք շատ մանրամասնություններ գիտենք՝ ինչպես, ինչ հանգամանքներում, ում հետ, ինչպես են տեղի ունեցել այս հրաժարեցումները։ Մանրամասներ գիտենք շատ այլ երևույթների մասին, որի մասին հիմա չենք ուզում խոսել»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վերջին աղմկահարույց պաշտոնանկություններին։ «Մնացյալը՝ ժամ առաջ պետք է հրաժարվեն այս մարդուն ծառայելուց։ Ձեր ծառայությունը չարիքի, ստի, ատելության ծառայություն է այս մարդու միջոցով»,- հավելել է նա։ |
«Արդյոք չի գտնվու՞մ որևէ նյութի ազդեցության ներքո»․ Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet