Ուկրաինայի հարավը միանում է Ղրիմին
Մենք ժամ առ ժամ տեղեկանում ենք Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև դրա միջազգային արձանգանքի վերաբերյալ նոր զարգացումների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը կարծես սկսում է իրականացնել իր կողմից հնչած սպառնալիքներն ուղղված Ռուսաստանին: Վերջին տեղեկությունների համաձայն ԱՄՆ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ առևտրային, ներդրումային ծրագրերը, ինչպես նաև դադարեցրել հարաբերությունները ռազմական ոլորտում:
Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` ԵՄ-ի 28 անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտակարգ նիստի ավարտից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանին մինչև մարտի 6-ը ժամանակ է տվել` Ղրիմում իրավիճակի լարվածությունը թոթափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, այլապես Մոսկվան ԵՄ-ի կողմից նպատակային պատժամիջոցների կենթարկվի: Մի խոսքով Ուկրաինայիում հակամարտությունը մեղմ ասած «ընդլայնվում է»` սրելով հրաբերությունները տարբեր ուժային կենտրոնների միջև: Չեմ ուզում այստեղ կապ տեսնել, բայց կարծում եմ Ռուսաստանն էլ իր հերթին է արագացնում գործընթացներն` էլ ավելի սրելով իրավիճակը բուն Ուկրաինայի ներսում:
Հերիք չէ օրերս Ղրիմում որոշում կայացվեց հանրաքվեն անցկացնել մարտի վերջին, այլ ոչ թե մայիսին, այժմ կարծես Ղրիմը ակամայից կարող է ընդլայնել իր սահմանները և դառնալ մեծ և անկախ պետության հեռանկար ունեցող շրջան:
Երեկ երոկոյան պարզ դարձավ, որ Ղրիմին սահմանակից Ուկրաինայի հարավային երեք շրջաններ` Խերսոնը, Նիկոլաևը, և Օդեսան ցանկություն են հայտնել մտնել Ղրիմի կազմի մեջ: Այս մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի փոխխոսնակ Սերգեյ Ցեկովը: Վերջինիս խոսքերով այդ շրջանների իշխանությունները ասել են, որ որոշում կկայացնեն միանալ Ղրիմին, եթե ամսվա վերջին կայանալիք հանրաքվեի արդյունքները դրական լինեն, և Ղրիմի ինքնավար հանրապետությունը «զգալիորեն ընդլայնի իր լիազորությունների շրջանակը»:
Նշեմ, որ այդ երեք շրջանները միասին վերցրած տարածքային առումով երեք անգամ ավելի մեծ են քան Ղրիմի բուն տարածքը: Թերևս ընտրություն է արվել միանալ Ղրիմին, այլ ոչ թե ասենք հակառակը հենց այն պատճառով, որ Ղրիմում հիմնականում, կա´մ արդեն առկան են համապատասխան պետական ինստիտուտներ, կա´մ էլ գտնվում են կազմավորման փուլում: Ինչևիցե, սա այդքան էլ կարևոր չէ: Այստեղ կարևորը և ուշագրավն այն է, որ Ղրիմը գնալով ավելի է ամրապնդվում և կայանում, իսկ մնացած ռուսախոս շրջանները կամաց-կամաց սկսում են կոնսոլդիացվել «հակամայդդանական հեղափոսխության» օջախի շուրջ:
Չեմ բացառում որ այս զարգացումները Ռուսաստանի կողմից ձեռնարկվող պատասխան քայլերից են բոլոր այն ուժերի դեմ, ովքեր կարծում են, որ այդ երկրի հետ կարելի է խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ մեկ բան առնվազն ակնհայտ է` Ռուսաստանն ունի ներուժ հակադարձելու Արևուտքին առավելևս երբ այդ Արևմուտքը չի վայելում միջազգային հանրության լիակատար աջակցությունը Ուկրաինայի հարցում: Այնպես, որ բոլոր կողմերի համար էլ ավելի լավ կլինի բանակցել և լեզու գտնել միմյանց հետ, այլապես իրավիճակի շարունակական սրումը, թե´ միջնաժամկետ, թե´ երկարաժամկետ հեռանկրաում չի բխում ոչ ոքի շահերից: