Զոհված զինծառայողների հարազատները դիմումներ են փոխանցել Դատախազություն։ Ծնողներից մեկի խոսքով՝ դիմումներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն է, որը ցանկանում են ՔԿ-ից տեղափոխել ԱԱԾ, մյուսը՝ հանցագործության մասին հաղորդման դիմումը, որը վերաբերում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։ Ծնողների խոսքով՝ Արգիշտի Քյարամյանն իրենց հետ հանդիպմանը ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերել։
Նրանք չցանկացան փակագծեր բացել, միայն հույս հայտնեցին, որ Դատախազությունն իրենց պահանջները կկատարի։ Ծնողը նշեց, որ Արգիշտի Քյարամյանի հետ կապված միջադեպից նաև ձայնագրություն կա։ «Հինգ օրվա ընթացքում եթե էս գործը գնա ԱԱԾ, չի բարձրաձայնվի էս ամենը և կմնա ծնողների ու Արգիշտիի մեջ»,- ասաց ծնողներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։


