▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհում Երևանն ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների շարքում է». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանում, ըստ www.iqair.com կայքի, օդային ավազանի աղտոտվածությունը նշվում է 185 միավոր՝ գնահատվելով որպես ոչ առողջարար։ Այս ցուցանիշով աշխարհում Երևանն ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների շարքում է։ Մայրաքաղաքում օդն այնքան կեղտոտ է, որ խորհուրդ է տրվում դրսում սպորտով չզբաղվել (այդ թվում նաև հեծանիվ չվարել), կրել պաշտպանիչ դիմակներ, պատուհանները փակ պահել և այլն։
Թե ինչ է նշանակում այս ցուցանիշը՝ կարելի է պատկերացում կազմել՝ Երևանում ծանր հիվանդությունների աճին նայելով․ սրտանոթային հիվանդություններից մինչև քաղցկեղ։
Բայց ուշագրավն այն է, որ այս ամենը չեն նկատում հանքերի դեմ ելույթ ունեցող բնապահպան աշխուժակները։ Այն ակտիվիստները, որոնք սարսափ պատմություններ էին պատմում հանքերի մոտ գտնվող բնակավայրերում ծնվող երկգլխանի երեխաների կամ 10 ոտանի կովերի մասին, հիմա լռում են Երևանում կատարվող խայտառակության մասին։ Նրանք ֆլեշմոբեր չեն անում քաղաքապետարանի դիմաց, անմար կրակի վերածված Սովետաշանի աղբանոց տանող ճանապարհները չեն փակում։ Գոնե դատապարտող հայտարարություններ չեն անում Երևանում տեղի ունեցող էկոցիդի մասին, երբ օդային ավազանի մաքրությունն ապահովող ծառերի ջարդ կազմակերպեց քաղաքապետարանը։ Հիշո՞ւմ եք չէ, թե ինչ աղմուկ էին բարձրացնում, երբ որևէ հանքի կողքին ասենք մի թուփ էր հատվում։
Բնապահպան ակտիվիստները լուռ են, քանի որ Երևանում հանքեր չկան, հետևաբար երևի հանքերի դեմ պայքարելու համար գրանտներ ու այլ տիպի փողեր կպցնելու հնարավորություն էլ չկա։ Իսկ եթե փող չկա, պատվեր չկա, ուրեմն պայքար էլ չկա։ Վերջին տարիների տեղի ունեցողն իրականում մերկացրեց հայաստանյան, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստներին։ Ի ցույց դրվեց, որ նրանց դարդը ոչ թե բնությունն ու բնապահպանությունն է, այլ հանքերի դեմ պատվերով համերգները։ Իսկ թե ովքեր ու ինչու են պատվիրում այդ համերգները, շատ մեծ հետաքննության թեմա է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее