▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագանու անդամը քաղաքացու հետ շփվել է փողոցային հայհոյախառն բառամթերքով

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, ով դուրս է եկել համանուն կուսակցությունից, բայց հանուն շահի մնացել է խմբակցության կազմում, հերթական անգամ իրեն դրսևորել է վերջին փողոցայինի նման։

Նյուզպրեսս-ն է գրում ու մանրամասնում. «Սևակ Մարտիրոսյանի գրառումներից մեկի ներքո նա, բառիս ամենաուղիղ իմաստով, շաղ է տվել իր հայհոյախառն բառապաշարը։

Այսպես, Սևակ Մարտիրոսյանը գրառում էր արել, որտեղ կարծիք էր հայտնել, որ Վարդան Ղուկասյանը (Դոգը) և «Մայր Հայաստան»-ը` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, լավ դաշինք կկազմեն։

Գրառման ներքո տեղ գտած մեկնաբանություններում օգտատերերից մեկը Վարդան Ղուկասյանի հասցեին տհաճ որակումներ է հնչեցրել, ինչն արժանացել է Վարդան Ղուկասյանի շնորհիվ Երևանի ավագանիում հայտնված Վահան Ավագյանի հավանությանը։ Վերջինս դրել է «լայքը» և հայտնվել գրառման հեղինակի թիրախում։

Ու փոխանակ սոցիալական հարթակում այս տհաճ խոսակցությունը փակելու և շարունակություն չտալու, Վահան Ավագյանը` «թևերը կշտած» ու «դանակը սրած», նետվել է մարտի։ 

Իհարկե, գուցե ուշադրության չարժանացնեինք քաղաքացուն ուղղված նրա արձագանքը, եթե դա լիներ պարզապես առողջ ու կիրթ բանավեճ։ Բայց ո՛չ, մինչև ամենավերջին հայհոյական ու քաղաքական գործչին անվայել բառամթերքով, նա ոչ միայն վիրավորել է տվյալ քաղաքացուն, այլև դեռահասին հատուկ, ինչպես ասում են, «լակոտական» պահվածքով՝ կանչել նրան «ռազբորկայի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее