▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ»

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար: Սուրճ խմեցի, բաժակ նայողն ասեց, որ Ավինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ: Բաժակ նայողն ասեց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը: Բաժակ նայողն ասեց նաև, որ քաղաքապետարանն օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա: Իհարկե, իմ կողմից վայնասուն չի լինելու՝ 50-ն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:

Հ. Գ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее