|
«ՄակարյանՆյուզ»-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից և սկանդալային բլոգեր Անիտա Հարությունյանը լացակումած պատմում էր, թե ինչպես է «իշխանությունների սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանը` Մացոն, իրեն 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել: Բայց չի ասում, թե ինչի համար ու չի պատմում, որ իրեն դատապարտել են 2025 թ. սեպտեմբերի 11-ին «Սախարով» բիզնես կենտրոնի շենքում գործող «Լեգենդ» ակումբում կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու համար: Մեր տրամադրության տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է իշխանական բլոգերը մի կնոջ հետ փորձում մուտք գործել «Լեգենդ» ակումբ, և երբ ակումբի նախասրահում անվտանգության աշխատակիցները կանգնեցնում են նրան և թույլ չեն տալիս մտնել ներս, նա սկսում է բղավել, քաշքշել անվտանգության աշխատակիցներին, ապա պայուսակից հանում է զենքն ու անկանոն կրակոցներ արձակում, վերջում էլ ջարդուփշուր անում փոքրիկ սեղանի վրա դրված իրերը: Մեզ ասացին` նա նաև հարվածել է ավելի ուշ իրեն ձերբակալած պարեկներից մեկի դեմքին, ընդ որում` հարվածել է ձեռնաշղթայով, ինչի հետևանքով վնասվածք է հասցրել պարեկային ծառայողին: Ահա այս ամենի համար է դատարանը նրան մեղավոր ճանաչել և ազատազրկման դատապարտել, թեպետ` դեռ հարց է` կազատազրկվի՞ պրոիշխանական բլոգերը, թե՞ ոչ»: |
Իշխանական բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ է արձակել ակումբում
info@asekose.am/095519696
Tweet
Շոու-բիզնես далее
далее
далее
далее
далее
далее
далее


