Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը ընդունեց «ինքնակառավարման կոդեքս» ըստ որի տարբեր շրջանների քաղաքապետեր ընտրվելու են ուղղակիորեն: Սկզբում այս օրենքով ենթադրվում էր, որ նման իրավունք կստանան այն քաղաքները, որոնք կունենան առնվազն 15.000 բնակչություն: Սա միանգամայն ընդունելի էր մեր ջավախահայության համար, մասնավորապես Ախալքալաքի հայության համար, քանի որ ըստ վերջերս անցկացված մարդահամարի բնակչության թիվը հատել էր պահանջված սահմանը:
Սակայն, այն բանից հետո, երբ օրինագիծը քննադատության արժանացավ, թե´ ընդդիմության, թե Վրաց Պատրիարք Իլյա 2-րդի կողմից, այն ենթարկվեց որոշակի փոփոխությունների: Այսպիսով ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակ էին ստանում ոչ թե այն քաղաքները, որտեղ բնակչությունը կգերազանցեր 15.000-ը այլև կոնկրետ քաղաքներ, որոնք կորոշվեին կառավարության կողմից:
Այսպիսով Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց ինքնակառավարման մարմինների վերաբերյալ նոր օրինագիծը, ինչի արդյունքում հայտնի դարձավ, որ Սամցխե-Ջավախքում ինքնակառավարման քաղաքի պատվին է արժանացել միայն Ախալցխան, իսկ Ախալքալաքը դուրս է մնացել ինչ-ինչ պատճառներով: Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է նշել, որ դուրս է մնացել նաև ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլին, որի բնակչությունը գերազանցում է անգամ 20.000-ը: Սա դժգոհությունների լուրջ պատճառ է դարձել Ադրբեջանում` դատելով ադրբեջանական մամուլում տեղ գտած նյութերից:
Մառնեուլիի «դժբախտ» ճակատագրի շուրջ ադրբեջանական լրատվական կայքերից մեկը հարցազրույզ է վերցրել քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գուրամ Մարխուլիայից, ով ի դեպ հայտնի է իր բացահայտ հակահայկական կեցվածքով: Մարխուլիան վստահ է, որ ադրբեջանցիները, ովքեր մշտապես եղել են վրացիների բարեկամները և երբեք չեն տարվել անջատողականության մոլուցքով, տուժել են հայերի պատճառով: Բանն այն է, ըստ քաղաքագետի, Թբիլիսիում իբր շատ լավ հասկանում են, որ տարիներ շարունակ հայերը անջատողականության հիմք են նախապատրաստում Ջավախքում, մասնավորապես դրա վարչական կենտրոն հանդիսացող Ախալքալաքում և դրա պատճառով որոշում է կայացվել Ախալքալաքը չներառել ինքնակառավարվող քաղաքների ցուցակում: Այս ֆոնի ներքո իբր կենտրոնական իշխանությունները նպատահակարմար չեն համարել Ախալքալաքը հանելով ներառել Մառնեուլին, որը կարող էր լրջորեն սրել ներքաղաքական իրավիճակը Վրաստանում:
Նախ սկսենք հարցազրույցից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցինք լուրջ սփոփանքի, ինչպես նաև իրենց «դժբախտությունները» հավելյալ անգամ հայերի վրա բարդելու կարիք ունեին և այդ կապացությամբ որոշել էին դիմել այս ծախու քաղաքագետին, որը կստանձներ այդ առաքելությունը: Ադրբեջանցիք, պահը չեն կորցնում իրենց սրբի տեղ դնելու և լավ հարևանի դերը խաղալու, և հայերին անջատողականության մեջ մեղադրելու համար, սակայն եթե նույնիսկ Վրաստանի կառավարությունը իրոք մտահոգություն է ուեցել, որոշ շրջանների քաղաքների պոտենցիալ վտանգի առումով, ապա դժվար թե իշխանությունները ինչ-որ որոշում պայամանվորեին մեկ այլ որոշմամբ: Ասածս այն է, որ եթե անջատողականության վտանգ Վրաստանի կառավարությունն իրոք տեսնում է և տեսնում է դա ջավախահայության շրջանում, ապա նրանք շատ հանգիստ կսահմանափակվեին մեր հանդեպ «խիստ» դիրքորոշմամբ և չէին «պատժի» իրենց «անմեղ» ադրբեջանցի քաղաքացիներին:
Հիմա անդրադառնանք անջատողականության գաղափարին ընդհանրապես: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Վրաստանը շարունակում է հայերին ընկալել որպես պոտենցիալ վտանգ իրենց ազգային անվտանգության համար: Սա ընտրություն է, որը միանշանակ Վրաստանին ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ի վերջո երբ մարդուն շատ ես ասում, որ դու վատն ես, կամ էլ այլ այս դեպքում` «անջատողական», ապա ժամանակի ընթացքում դա հենց այդպես էլ լինում է: Հայաստանն ու Վրաստանն այսօր գտնվում են այնպիսի աշխարահաքաղաքական դիրում, որ, թե´ իրական, թե´ պոտենցիալ վտանգների պակաս առանձնապես չի զգացվում: Այնպես որ երկու պատմականորեն հարևան ժողովուրդներ պետք է կարողանան ոչ թե վտանգ կամ էլ թշնամի փնտրել միմյանց մեջ, այլև կարողանան համատեղ ջանքերով փորձել զարգացնել իրենց երկրները, այլապես ներկայումս տարվող քաղաքականությունը, առավելևս Վրաստանի կողմից ի վերջո կհանգեցնի բախման:
Հ.Գ. Այս ամենից կարելի է նաև ենթադրել, որ Իվանիշվիլիի կամ էլ նոր կառավարության մոտեցումները հայերի հանդեպ այդպես էլ չտարբերվեցին Սաակաշվիլյան մոտեցումներից: