▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղազարյանը եղել է «Հրապարակ»-ի ինֆորմատորը». Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։
Հովիկ Աղազարյանը, որ հիմա փորձում է ազատամտության ու կամ այլախոհության համար հալածյալի ու կամ զոհի կերպարի մեջ մտնել, բավականին զգալի ժամանակահատված եղել է ոչ ավել ոչ պակաս «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը՝ խմբակցության փակ նիստերից ու վարչապետի հետ հանդիպումներից։ Սա փաստացի հաստատել են Աղազարյանը և գրեթե ուղիղ հաստատել է տվյալ լրատվամիջոցը։
Ի՜նչ արժեր միայն «Հրապարակ» օրաթերթի` Աղազարյանին հեռացնելու հաջորդ օրը տպած ամոթանք-հեգնանքը՝ ՔՊ-ին՝ Աղազարյանի պես մարդուն հեռացնելու համար։ Սա, իհարկե, հասկանում եմ։ Ոչ մի լրատվամիջոց էլ չէր ուզի, որ իշխանական խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի իր բաժին անցքը փակվեր։ Այդ արտահոսքի անցքից օգտվելու մեջ ես լրատվամիջոցին չեմ էլ մեղադրում։
Ի դեպ, նաև պիտի արձանագրեմ, որ երբ իմացա՝ Աղազարայանն է եղել «Հրապարակի» ինֆորմատորը, վերջապես հասկացա, թե ինչու էին խմբակցության նիստերի մասին «Հրապարակի» մանրապատումները տեղ-տեղ հատում իրականության և բանականության սահմանները։
Ինչևէ, թույլ տվեք ասել, որ սեփական թիմի ներսից տեղեկությունները ակնհայտորեն քաղաքական հակառակ ճամբարի լրատվականին փոխանցելը, այս ճանապարհով տարատեսակ ներթիմային ինտրիգներ հյուսելը, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ հնչած խիստ զգայուն ինֆորմացիան անգամ չխնայելը, կարծում եմ մեկ բնութագրում ունի, որը սակայն այս գրառման մեջ չեմ զետեղի։
Իսկ Աղազարյանի կողմից իր՝ «զոհի» կարգավիճակը ամբողջացնելու համար ընտրովի կերպով ինչ-որ չատերի մասին կիսատ-պռատ մեկնաբանությունները ուղղակի զավեշտալի են։ Այդ չատերն անձամբ ինձ շատ քիչ են հետաքրքրում, թեև պիտի արձանագրեմ, որ Աղազարյանը չափազանց ընտրովի է մոտենում այդ չատերի հրապարակայնացման իր գործողություններին։
Ինչ վերաբերվում է Հակոբ Ասլանյանին՝ ապա այն ինչ վերաբերվում է Հովիկ Աղազարյանին, պարզվեց, որ վերաբերվում է նաև Հակոբ Ասլանյանին, քանի որ վերջինս խմբակցության ու խմբակցությունից ինֆորմացիայի արտահոսքի անցքի միջև ընտրեց երկրորդը»:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փուշն է մատնանշում։
Իյա, ի՜նչ էլ մի մեծ բան է «բացահայտել» սույն քայլիստը...
Վահագն ես, ի՜նչ ես, ձեր թիմն էլ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկող է...
Ավելին` դուք թուրքից թուրք եք։
Օրինակ` մինչ դու Հայաստանի տարածքները դիտավորյալ ադրբեջանական ինչ-որ անասնական անուններով ես անվանում ու հրաժարվում Արցախից, Ադրբեջանում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան։
Կամ 30 տարվա մեջ որևէ ադրբեջանցի չի հայտարարել, որ Հայաստանն Արցախը երբևէ ճանաչել է Ադրբեջանի մաս։ Դուք ձեզ հայ համարելով՝ առաջինն էիք, որ այդ տեսակ հիմարություն արտաբերեցիք։
Ձեր հակահայ լինելու օրինակները բազմաթիվ են։ Ընկել ես Հովվվվ, ազզզզզի ինչ֊որ ԶԼՄ-ի ինֆորմատոր լինելու մասին ես խոսում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее