▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ երբվանից ՀՀ սուվերեն տարածքի մի մասը Շիրակի մարզպետարանի թեթև ձեռքով դարձավ չեզոք գոտի»

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրում է․ «Անհասկանալի է, թե այդ երբվանից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի մասը Շիրակի մարզպետարանի թեթև ձեռքով դարձավ չեզոք գոտի։
Հավաքվել գնացել են եկեղեցու խաչ դնելու ու ձեռի հետ Շիրակի մարզի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Անի շրջանի մի մասը հռչակել են չեզոք գոտի։ Այն դեպքում, որ այդ հատվածը որևէ կերպ չեզոք տարածք չէ, այդտեղ սահմանային ռեժիմ է գործում ու, վատագույն դեպքում, կարելի է համարել սահմանային գոտի։ Պաշտոնական հաղորդագրություն գրելուց առաջ արժե գոնե մի փոքր մտածել, եթե, իհարկե, միտում չկա»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее