▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն օրը, երբ տասնյակ հազարավոր հայեր ուղղակիորեն վտանգի տակ են՝ Փաշինյանի իշխանությունը սալյուտ է խփում․ Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․«Այսինքն, այն օրը, երբ Սիրիայում տապալվեց այդ երկրի իշխանությունը, երբ տասնյակ հազարավոր հայեր ուղղակիորեն վտանգի տակ են, քանի որ Սիրիայի խոշոր քաղաքները և մայրաքաղաք Դամասկոսը թուրքական հովանավորությամբ գործող զինյալների վերահսկողության տակ են անցել, Հայաստանի մայրաքաղաք Երևանում... տաշի-տուշի է, քեֆ-ուրախություն, ամենակարևորը՝ հզոր հրավառություն՝ սալյուտ:

Այսինքն՝ Թուրքիայի կողմից Սիրիայի զավթման ու տապալման բարձրակետը արձրանագրող Դամասկոսի գրավման օրը... Փաշինյանի իշխանությունը սալյուտ է խփում:

իբր Նոր տարի են անում... Ամանորից 22-23 օր առաջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее