|
Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե Հայաստանում բորսա լիներ, մոտավոր պատկերացում կլիներ՝ ինչ է կատարվում տնտեսության հետ, ներդրողները չէին վախենա գործարքներ կատարելուց, մարդիկ կհասկանային դրամի տատանումն արտարժույթների հանդեպ այդքան հիվանդագին, ինչ վտանգներ են պարունակում։ Քանի որ ԿԲ-ն հանրության հանդեպ ունի 0 հաշվետվողականություն, հայտնի չէ՝ մեկ ամսվա կտրվածքով ի՞նչ քանակությամբ արտարժույթ է մտնում երկիր և դուրս գալիս։ Այս ցնցումներից Հայաստանում բիզնեսը և քաղաքացիները տուժելու են` շահելու են բանկերը, որոնք տեղեկացված են ընթացող գործընթացներից։ Տեղեկացված է նաև ԵԱՏՄ կոչվածը, Ռուսական ԿԲ-ն, որն օնլայն ռեժիմով հետևում է Հայաստանի մուտքերին ու ելքերին, և իր ուզած քանակությամբ դոլարը հավաքում-տանում։ Ժամանակին, երբ Հայաստանի ՀՕՊ-ը միացնում էին ՀԱՊԿ-ին դրա հետևանքները քչերն էին հասկանում, հիմա երբ բանկային համակարգն են սինխրոնացնում, դրա հետևանքները մի օր` հոպա լինելու։ Հ. Գ. Տարվա սկզբին, մինչև պատերազմը, մինչև սանկցիաները, պատահական իմացա, որ Հայաստանում գաղտնի այցով շրջագայում է ՌԴ ԿԲ նախագահը` Նաբիուլինան։ Այն ժամանակ բնական մտավախություն առաջացավ, ի՞նչ են հաշվում ոխերիմ բարեկամները»: |
«Այս ցնցումներից ՀՀ-ում բիզնեսը և քաղաքացիները տուժելու են». Արման Վարդանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



