▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս իրավապաշտպան կազմակերպությունները թուրքին օգնում են, որ հայերին ցեղա***են»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որևէ էթնիկ, ռասայական, կրոնական խմբի որևէ տարածքից վերացնելը՝ լինի աքսորելով, թե սպանելով, կոչվում է էթնիկ զտում։ Էթնիկ զտումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, այսինքն, բոլոր հանցագործություններից ամենազազրելիներից է։
2022թ-ին հայերը էթնիկ զտման են ենթարկվել՝ կրոնի ու էթնիկ պատականելիության համար։
Խտրականության տեսակետից էթնիկ զտումը խտրականության գագաթում է։
Հայաստանում կա Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա, որը 10 այսպես կոչված իրավապաշտպան կազմակերպությունների խումբ է։ Ամեն մի կազմակերպություն փող է ստանում Հայաստանում խտրականության դեմ պայքարի համար։
Բացում ես նրանց էջը ու տեսնում, որ օգոստոսին նրանք երկու գրառում են արել այն ժամանակահատվածում, երբ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հայերին էթնիկ զտման են ենթարկել։
Այսինքն, իրենց էթնիկ, կրոնական ինքնության համար իրենց բնակության տարածքից նրանց վերացրել են։ Ընդ որում, այդ կազմակերպությունների մարդիկ ևս նույն ինքնությունն ունեն։ Ինչը նշանակում է, որ այդ կազմակերպության մարդկանց ինքնությունն ունեցողներին վերացրել են իրենց բնակության տարածքից։
Խտրականության դեմ կոալիցիայի մի գրառումը օգոստոսի 5-ին է եղել․ իրենց համար նոր նախագահ են ընտրել ու շնորհավորում են իրար։ Օգոստոսի 5-ը այն օրն է, երբ բայղուշ Հայկ Խանումյանը գնաց Աղավնո ու ասաց՝ հելեք ստեղից։
Մյուս գրառումը օգոստոսի 22-ին է։ Հայտնում են, որ այդ օրը Կրոնի կամ հավատքի հիմքով բռնի գործողությունների զոհերի հիշատակի միջազգային օրն է, և ոչ մի խոսք, որ իրենց գրասենյակներից 300 կմ-ի վրա իրենց հայրենակիցներին էթնիկ զտիչներին։ Այն թուրք էթնիկ զտիչներին, որոնց հետ մատ թափ տալով խաղաղություն են պարտադրում այդ 10 կազմակերպություններից շատ աշխատակիցներ։
Այդ գրառումից 3 օր անց Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնվեց էթնիկ զտման վարպետներին՝ բռնի գործողությունների սպառնալիքի տակ։
Ինչպես թուրքն է հայերին խաբելով ցեղասպանության ենթարկում, էնպես էլ էս կազմակերպություններն են գաղափարներով խաբելով օգնում, որ հայերին ցեղասպանության ենթարկեն։
Երբ Հայաստանն օրերից մի օր իր բնական վիճակին գա, էս խմբերն ամեն ինչ կանեն, որ նորից շուռ գա բնական վիճակից ու նորից հայերին իրենց տարածքներից վերացնեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее