Ազգային ժողովի այս արտահերթ նիստերը հերթական անգամ ապացուցեցին իշխանության՝ հապշտապ օրինագծեր անցկացնելու ձգտումները, որոնք ձեռնտու են միայն կոճակային մեծամասնությանը: Տպավորությունը այնպիսին է, որ մենք աշխատում ենք պլանային օրենսդրական հիմնարկությունում, որտեղ օրինագծերի ընդունումը պլանային է և ներկայացնողին չի հետաքրքրում՝ պատգամավորները այդ օրինագծերին ծանոթ են, թե ոչ։
Կարևորը, որ դրված պլանը կատարվի, բայց ինչպիսի երկիր ենք ունենալու վաղը, այդ նույն կոճակային առավելություն ունեցող պատգամավորներից շատերը, վստահ եմ, նույնիսկ չեն էլ պատկերացնում: Այս հարցի պատասխանը տալու համար մեծ քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն, մոտեցեք դրսում յուրաքանչյուր մարդու և հարցրեք՝ հավատու՞մ եք, որ մեր երկիրը դուրս է գալու այս վիճակից։ Բոլորի պատասխանը մեկն է, որ այս իշխանության հետ այլևս հույսեր չկան, և վերջ: