▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս տիկտոկերը միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնած ավագանու անդամներին»․ Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տիկտոկերը (ընդ որում՝ շատ վատ տիկտոկեր՝ դատելով իր տիկտոկներից ու դիտումներից) միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնած ավագանիներին, քիչ առաջ էլ Ֆակտորի եթերում բողոքում էր Մարությանի կառավարումից ու պնդում, թե «էս կյանքը խոսելով չի, սոցիալական կայքերում չի»։ Ի դեպ, նրան ձայնակցում էր «ընդդիմադիր» Անի Խաչատրյանը։

Տիկտոկեր ավագանու հիմնական արգումենտը այն չէր, որ երևանցիները դժգոհ են քաղաքապետից, այլ որ ՔՊ-ի հետ կապը խզել է Մարությանը։

Մեկ էլ, որպեսզի լավ հասկանաք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում այս մարդկանց արածը մարսելու համար, մեջբերեմ նրա խոսքից, ասում է՝ «Ըստ կառուցապատողների՝ Երևանում քաղաքաշինության ոլորտը մեծ անկում ա ապրել»։

Պարզ չի՞՝ ում շահերն է սպասարկում այս մարդն ու ավագանու ըմբոստ անդամները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее