▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի 65-ամյակն է․․․Անհնարին ոչինչ չկա՝ արժանապատվությունն ու հայրենիքը հետ բերել

Այսօր ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր  Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ նա դառնում է 65 տարեկան։ Մարդ , որ  իր ամբողջ կյանքն ու գործունեությունը կենտրոնացրել է ավելի  լավ  Հայաստան  ունենալու, հայ ազգին ու մարդուն օգնելու նպատակին։

Սպիտակի երկրաշարժից ժամեր անց Հայաստան այցելած ու Հայրենիքում ապրելու, այստեղ բոլորի  տխրությունը  կիսելու,  իսկ  հաղթանակներն  էլ  միասին  նշելու որոշում կայացրած Րաֆֆի  Հովհաննիսյանը միշտ աչքի է ընկել բացառիկ հայրենասիրությամբ և միայն ցավով է արձանագրում, որ «33 տարի մենք ունեցել ենք մեր վաստակը, նվաճումները, բերկրանքի պահերը, բայց չենք կարողացել գտնել ազգային բանաձևը, որպեսզի կարողանանք պահել այն»։

«Մարտահրավերը մեր մեջ է, անհնար ոչինչ չկա՝ արժանապատվությունը հետ բերել, հայրենիքը հետ բերել»,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը ու իր հիմնադրած մեծ ու փոքր կառույցներով՝  այդ թվում՝ Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնով, «Օրրան» բարեգործականով շարունակում օգնել Հայաստանին ու հային, իսկ արտերկրյա քաղաքական այցերի  ու հանդիպումների ընթացքում՝ բարձրաձայնել Հայրենիքի խնդիրների ու հայ մարդու ցավի մասին։

Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրության մեկ օրինակ էլ նրա ընտանիքն է՝ հինգ զավակները, երկու թոռնիկները, կինը՝ բոլորի կողմից սիրված Արմինե Հովհաննիսյանը, որ իր հարցազրույցներում լավագույնս է ներկայացրել իր և ամուսնու հայկական ու հայաստանյան երազանքը։

Ստորև կարող եք դիտել Արմինե Հովհաննիսյանի հարցազրույցներից մի քանիսը, իսկ Asekose.am-ը  միանում է բազում շնորհավորանքներին, որոնք հնչել ու հնչելու են այսօր ՝  ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին, նրան մաղթելով  առողջություն  և քաղաքական ու հասարակական գործունեության  ոլորտում  նոր  ձեռքբերումներ ,  որոնք,  ինչպես միշտ, ծառայելու են, հայ ժողովրդի շահերին:

***

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ 2013-ին՝ Asekose.am-ի արխիվից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее