▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա երգում էիք՝ «Հասնենք Սասուն, մտնենք Վան»․ լո՞ւրջ եք ասում»

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրառումը.

«Անկեղծ ասած, ես չեմ զարմանում, որ մեր երկրում թուրքեր կան, որ մտնում են գյուղեր, քաղաքներ, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր․․. Հեչ չեմ զարմանում, նաև՝ չեմ զայրանում․․․ Թուրք են, դռները բաց են տեսնում, գալիս են, որովհետև թուրք են․․․ Իսկ կարծում եք՝ էդքան մեծ տարածքներով «Թուրքիա»-ն ո՞նց է ստեղծվել ու հզորացել, ա՛յ այդպես՝ դռները նրանց առաջ կա՛մ ներսից են բացել, կա՛մ մորթել ու տեղահանել են, ինչպես մեր դեպքում, կա՛մ էլ քացով քանդել ու մտել են․․.

Իրենք էսօր ունեն հայրենիք և հող, մենք, կամաց-կամաց, չունենք. ով ինչ ուզում-վերցնում է․․․ Անկեղծ եմ ասում՝ չեմ զարմանում, հա, մի՛ զարմացեք, ոչ էլ զայրանում եմ․․. Ամենածանր զգացողությունս ամոթն է․․.

Հա, ես ամաչում եմ․.․ Շատ եմ ամաչում․․․ Էս ինչ միամիտ եմ եղել․․․ Ինչ լավ կարծիք եմ ունեցել մեր մասին․․. Ես թուրքերից չեմ վախենում, չեմ զզվում․․. Ես մեզանից, ինքս ինձնից և յուրաքանչյուր էն հայերից եմ վախենում, որոնք էս վիճակին հասցրին իմ հայրենիքը․․․ Ես անհասկանալի, տգետ, անմիտ, ծախու և անգրագետ հայից եմ վախենում․․․

Թե չէ՝ ինչ եք խառնվել՝ վո՜ւյ աման, թուրքը եկել-հասել է Երևան, Ծիծեռնակաբերդ, Թալին, Արենի․․․ Իսկ մենք ո՞ւր ենք հասել․․․ Մենք ո՞վ ենք․․․

Հ․ Գ․ Բա երգում էիք՝ «Հասնենք Սասուն, մտնենք Վան»․.․Լո՞ւրջ եք ասում․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее