▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակից «սխալ» են պահանջում, քանզի այսօր երկու կողմերում կանգնած ակտիվի մեծ մասը ժամանակին ինչ-ինչ ուղիներով բանակից խուսափել է

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/zohrab_eganyan.jpg

«Բանակից արդյունք պահանջելուց առաջ թակեք գիտնականների, ռազմաարդյունաբերության ոլորտի ու դիվանագետների դռները: Քիչ է, տղեքը սաղ աշխարհի դեմ էին, մի բան էլ տեխնիկական հագեցվածությամբ են զիջում:

Իսկ բանակից «սխալ» են պահանջում, քանզի այսօր երկու կողմերում կանգնած ակտիվի մեծ մասը ժամանակին ինչ-ինչ ուղիներով բանակից խուսափել է, էլ չասեմ, որ մեծ թիվ են կազմում ոչ ՀՀ քաղաքացիություն ունեցողները: Մի քիչ ռեալ նայեք ամեն ինչի, թուրքական, իսրայելական ռազմաարդյունաբերության դեմ են կանգնած տղեքը:

Ադրբեջանը «լակոտ» է, որ ականջները կձգվի մի օր, հարցն այստեղ այն է, իսկապես կօգնեն մեզ գերժամանակակից զենքով, թե՝ ոչ: Այն, ինչ հիմա կատարվում է, դա խորը սթրեսի արդյունք է, մեր բանակին դուխ տալ ու օգնել է պետք: Սուտի հայրենասերներ ու ոչ արդար ճանապարհով բանակից ազատված ստատուսագիրներ ու հարցազրույցներ տվողներ, գիշերը գնացեք ու կես ժամ քաղաքից դուրս մի սարի վրա կանգնեք, փորձեք այդ վարժությունից:

Իսկ ես չեմ դադարում զարմանալ, թե ինչպես կարելի է թեմայից անտեղյակ մարդկանց այդչափ հայտնի դարձնել: Տղեք ջան, էս ժողովրդի միտքը, խիղճն ու աղոթքները ձեզ հետ են, հանկարծ չկասկածեք ու չկասկածեք, որ մեր մեջքն ուղղվելու է, դուք միայնակ մոտեցաք ծանրաձողին, իսկ հակառակորդը 4-ով հանեց նույն քաշը: Դուխներդ չքցեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее