▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանկերը թալանում են Հայաստանի հպարտ քաղաքացիներին»

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Հայաստանյան բանկերը դոլարի ու եվրոյի առքի և վաճառքի 10-15 նիշերի տարբերություն են սահմանում։ Դրան հավելեք զանազան միջնորդավճարները, վարկերի դեպքում՝ զանազան վճարները և այդ ամենի հետևանքով Հայաստանի բանկերը թալանում են Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստվերային տնտեսության դեմ պայքարելու պատրվակով ֆինանսական գործարքները դարձնում է անկախիկ, էլ ավելի հարստացնելով բանկիրներին։ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական գործառույթը գնաճը զսպելն է, սակայն որքան կայունանում է դրամը, այնքան մթերքների գներն աճում են։ Կայուն դրամը խոչընդոտ է Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանմանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее