▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվից Երևան խոշտանգված դիեր ուղարկվե՞լ են․ Ավանեսյանը խուսափեց պատասխանից

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԱՆ նախարարից հետաքրքրվեցին, թե ամիսներ առաջ Բաքվից Երևան քանի հայ զինվորի դիեր են բերվել, մանրամասներ ցանկացան իմանալ տվյալ դեպքի հետ կապված, սակայն նախարարը խուսափեց այդ հարցերին պատասխանելուց՝ նշելով.

«Ես այդ ինֆորմացիայի մասին որևէ տեղեկություն չունեմ և չեմ կարող հրապարակել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-3/anahit_avanesyan.jpg

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ տեղեկություն տարածվեց այն մասին, թե Բաքվից Երևան են բերում հայ ռազմագերիների, սակայն ինքնաթիռը դատարկ էր եղել, այսքան ժամանակ անց պարզ դարձավ, որ այդ ինքնաթիռով բերվել են խոշտանգված գերիների դիերը:

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее