Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Համացանցում հայտնվել են կադրեր Վրաստանի նախկին վարչապետ և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի հետ կապված միջադեպից։ Նա բաժակ է նետել խորհրդարանական մեծամասնության անդամ Դմիտրի Սամխարաձեի վրա։ Վերջինս պատասխանել է՝ հարվածելով Գախարիայի դեմքին։ Միջադեպը տեղի է ունեցել Բաթումիում։ Հիշեցնենք, որ Գախարիան ժամանակին շուն էր նվիրել Փաշինյանին։ *** Բաթումիում հարձակման է ենթարկվել «Գախարիան՝ հանուն Վրաստանի» շարժման առաջնորդ, նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։ Ըստ առկա տեղեկությունների՝ ընդդիմադիր քաղաքական գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել «Շերատոն» հյուրանոցում: Գախարիան տեղափոխվել է կլինիկա։ Կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին հարձակման մասին գրառում է կատարել սոցցանցերում և տեղի ունեցածի մեջ մեղադրել «Վրացական երազանքին»։ |