▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել դատավորի՝ ատրճանակով սպառնալու միջադեպի հետ կապված

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ Կոտայքում դատավոր Արթուր Ավագյանը ատրճանակով սպառնացել էր ԱԻՆ աշխատակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее