|
«Պարալիզացվել է մի շարք ձեռնարկությունների աշխատանքը, բացի դրանից, մենք նաև խայտառակ նախադեպի հետ գործ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում կատարվող խուզարկություններին։ «Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել Հայաստանում ուսումնամարզական հավաքներին մասնակցող մարզիկներին․ հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է»,- նշել է Տոնոյանը և շարունակել․ «Բնական է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաներն ուշադրություն են դարձնելու այս ամենին»։ *** |
|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ «տարօրինակ», բայց իմ խորիմ համոզմամբ, պարոն Ծառուկյանը քաղաքական կարևոր եզրահանգումներ չարեց շատ ավելի վաղ՝ դեռ մինչև 2018 թվականը, թեև՝ նաև կարևոր պահերի առաջ է կանգնել 2018-ին, ու նորից չի արել այդ կարևոր եզրահանգումները: Սա չեմ ասում, նրա հանդեպ իշխանության գործողությունները արդարացնելու համար: Այստեղ այնքան շատ են գնահատականները, որ չեմ կարծում, թե իմ գնահատականի կարիքն էլ կա: Բայց, նա քաղաքականության մեջ է, այն էլ՝ հայաստանյան: Ցավոք, 2006-ից հայտնվելով հայաստանյան քաղաքականության մեջ, Գագիկ Ծառուկյանը ըստ էության այդպես էլ չփորձեց կամ չկարողացավ դրանում դիրքավորվել երկարաժամկետ ու խորքային հայեցակարգով: Անկեղծ ասած, Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությունն ինձ մոտ առաջացրեց հետաքրքրություն այն իմաստով, որ դա կարող է ենթադրել ստրատեգիական վերադիրքավորում, բավականին բարդ և հետաքրքիր կառուցվածքով: Ցավոք, սակայն, Գագիկ Ծառուկյանի այդ նախաձեռնությունը զարմանալիորեն մնաց հայաստանյան քաղաքականության «մանրապատումային» շրջանակում: Այստեղ կա խոսելու շատ բան, բայց կա՞ արդյոք իմաստ: Սա է հարցը: Ամփոփեմ՝ պարոն Ծառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար: Կրկնեմ, սա նրա հանդեպ ուժային մամլիչի կիրառման արդարացում չէ, սա քաղաքական իրավիճակի իմ գնահատականն է, որը պոպուլյար սպառման համար չէ»: *** |
|
Այսօր առավոտվանից խուզարկություններ են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում, որի պատճառով այդ ընկերությունների աշխատանքը դադարեցվել է։ Փակ է նաև Multi Wellness կենտրոնը, հաճախորդները դրսում են, չեն կարողանում ներս մտնել։ *** |
|
«Ես աշխատանքի եմ եկել մոտավորապես ժամը 09:00-ին, այստեղ 7-ն անց կեսից մարդիկ են եկել, չեն ներկայացել, թե ո՞ր ծառայությունից են, որտե՞ղ են աշխատում և ինչո՞ւ են եկել, դուրս են հրավիրել պահակային ծառայության աշխատակիցներին, և ներսում մոտ 7 հոգի ինչ-որ գործողություններ են կատարում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Մուլտի տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրենը Ջուլիետա Մարգարյանը։ «Թե ինչ են կատարում, տեղյակ չենք ընդհանարապես, չեմ կարող որևէ բան ասել, առավելևս որ վերջին շրջանում բյուջեի ստուգում էր, վերստուգում էր, բոլոր գործողությունները կատարել էին, տեղեկությունները վերցված էին, թե ինչ էր սա, չեմ կարող ասել»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ կազմակերպությունը շուրջ 3 ամիս է չի աշխատում, աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում։ *** «Խուզարկությունները սկսվել են առավոտյան, երևի 07։30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, միանգամից լայնածավալ, այսպես ասած՝ գրոհելով, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, թե կձերբակալեն. ֆիզիկական ուժ գործադրելով ներխուժել են տարածք, ներկայացել են որպես ՔԿ աշխատողներ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Արարատցեմենտ»-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը։ «Որպես այդպիսին՝ ներկայացնում են, որ կա խուզարկություն անելու դատարանի որոշում, բայց դատարանի որոշման մեջ նման բան չկա, նույնիսկ գրված է, որ աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է, բայց նրանք ասում են՝ մենք մեր գործողությունն անում ենք, գնացեք բողոքեք»,- նշել է Պողոսյանը: |
«Միջազգային սկանդալ է. Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին»․ Իվետա Տոնոյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


